Ինչու Դավիթ Սանասարյանն այլևս չի աշխատում Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքումSlaq.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Araratnews.com-ի խմբագիր Դավիթ Սանասարյանն այլևս չի աշխատելու այդ կայքում: Հեռացման վերաբերյալ նա պարզաբանեց, որ ցանկանում է քաղաքական դաշտում ավելի լայնածավալ գործունեություն ծավալել, իսկ ժամանակային առումով դա նրան չի հաջողվում: Նշենք, որ վերոնշյալ կայքը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, ում աշխատանքները վերահսկում է Ալեն Սիմոնյանը, ով հասարակության շրջանում առավել հայտնի դարձավ տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ընթացքում:

Առաջին հայացքից նրանք երեքն էլ ընդդիմադիր են, սակայն հարց է առաջանում, այս դեպքում ինչու՞ է աշխատանքից ազատվել Դավիթ Սանասարյանը, եթե նրանց երեքի գաղափարներն էլ համընկնում են: Խնդիրը կայանում է նրանում, որ Դավիթ Սանասարյանն ավելի ընդդիմադիր է, քան Խաչատուր Սուքիասյանը և Ալեն Սիմոնյանը:

Հավանաբար Դավիթ Սանասարյանն իր ընդդիմադիր գործունեությունն ամբողջությամբ չի կարողացել օգտագործել այնտեղ աշխատելով, նրա առջև սահմանափակումներ են դրվել, քանի որ Խաչատուր Սուքիասյանը, լինելով գործարար և մինչև օրս քաղաքական դաշտում իր ուրույն տեղն ունեցող անձնավորություն, չի կարող այնքան ազատ և բաց լինել իր լրատմավիջոցով, քանզի դրանով նա կարող է հարաբերություններ փչացնել: Ալեն Սիմոնյանը նույնպես բազմիցս ապացուցել է, որ ինքն «իսկական» ընդդիմադիր չէ:

Հ.Գ.Փաստորեն այսօրվա ընդդիմության որակը Ալենի որակն է. քննադատել, սակայն միայն այն մարդկանց, ում թույլատրվում է կամ որոնցից ինքն օգուտ ու շահ չի կարող ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել