girly things | TumblrԱմենագլխավոր կանոնը` գնումների գնալ միայն բարձր տրամադրությամբ:

Նորություն չէ, որ տնտեսելու լավագույն միջոցը գնումների գնալն է զեղչերի ժամանակ: Ընտրությունն իհարկե ավելի փոքր է, բայց գները մի քանի անգամ ցածր են:

Մի գնիր գանձարկղի մոտ դրված մանր-մունր ապրանքները: Դրանց գինն ամենացածրն է, և քեզ կթվա, թե այդ գնումը չի վնասի քո դրամապանակին, բայց գնածդ իրերի մեծ մասը չես էլ օգտագործելու:

Երբ որևէ բան ընտրես, խնդրիր վաճառողին բերել նույնը պահեստից. այդպես վստահ կլինես, որ քեզնից առաջ ոչ մեկը չի փորձել հագուստը:

Եթե իրը, որ պատրաստվում ես գնել, վերջինն է, ուշադրություն դարձրու, որ այն թերություններ չունենա:

Եթե ոչինչ քեզ չի ոգևորում, պետք չի ինչ-որ բան գնել միայն գնելու համար:

«Մուշտակ գնիր ամռանը, զգեստ` ձմռանը». սա գնումների սիրահարների նոր կարգախոսն է: Եվ դա իսկապես այդպես է` հակառակ սեզոնին հագուստը մի քանի անգամ ավելի մատչելի է:

Գնումների ավելի լավ է գնալ հարմար հագուստով` զգեստով, եթե փորձելու ես կոշիկ և ջինսով, եթե փորձելու ես բլուզներ: Հագիր այնպիսի կոշիկ, որ հեշտ է հանվում: Եվ մի ծանրաբեռնիր պայուսակդ, որպեսզի այն բեռ չդառնա քեզ համար:

Գնումներից առաջ մի մոռացիր քեզ կարգի բերել և դիմահարդարվել. այդ դեպքում կկարողանաս ադեկվատ գնահատել նոր հագուստը:

Եթե ինչ-որ իր տեսնելիս շունչդ կանգ է առնում ոգևորվածությունից, ապա առանց մտածելու գնիր այն:

Գնումների ժամանակ անհագ ցանկություն է առաջանում փոխել ոճը: Բայց մի կորցրու քեզ, այլ մտածիր` արդյո՞ք կարող ես քեզ դա թույլ տալ:

Պետք չի գնել այնպիսի բան, որ պետք է ձևափոխել. եթե վստահ չես, որ ինքդ դա չես կարողանալու անել, ապա մի գնիր այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել