Գիտե՞ք՝ ինչից եմ զզվում ֆեյսբուքյան սուբմշակույթում: Իրականում երկու երևույթ կա, որ աննկարագրելիորեն ազդում է նյարդերիս վրա:
Զզվում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ աղոթում են կամ Աստծոն են դիմում ստատուսի տեսքով: Մի քանի անգամ նշել եմ, որ աթեիստ եմ, բայց հարցը դրանում չէ, այլ նրանում, որ աթեիստ լինելով գիտեմ, որ աղոթքը սակրալ բան է, որը պետք է արվի շատ համեստ ու ինտիմ մթնոլորտում: Աղոթում եք, լավ եք անում, ի՞նչ պարտադիր է, որ հարյուրավոր ծանոթ ու անծանոթ իմանա ինչի՞ մասին ես աղոթում ու երբ: Հետո էլ, Աստվածը ֆեյսբուքում պրոֆիլ չունի: 

Էլ ավելի եմ կատաղում, երբ տարբեր՝ իրենցից ոչինչ չներկայացնող ոչուփուջեր դնում են ու այս կամ այն զոհված հերոսի/զինվորականի/պաշտոնյայի լուսանկար են շեյր անում իրենց էջում այդ մարդու ծննդյան օրը ու սկսում են «Ների՛ր մեզ, սպարապետ/հերոս/մեծ մարդ... չկարողացանք պահեինք այն ինչի համար դու...»: Տո ասա այ լխպորներ, նախ գոնե տենց մարդկանց հիշեք ոչ միայն իրանց ծննդյան օրերին ու տեղեկատվական մեյնսթրիմի կոնտեքստում, հետո էլ էդ՝ դուք ո՞վ էիք, ի՞նչ էիք ձեզանից ներկայացնում, որ մի հատ էլ կարողանայիք պահել կամ չպահել:

Ու ամենածիծաղելին այն է, որ էդ ներողությունապաթոսային հիստերիայի մեջ աչքի են ընկնում հատկապես այս կամ այն կուսակցական-քաղաքական ջահելներ, ովքեր վաղուց արդեն ծախել են բոլոր իդեալները, որոնց համար արյուն են թափել այն մարդիկ, ում նկարները իրենք էսօր շեյր են անում...

Մի խոսքով, զազրում եմ ձեզանից, այ սուտի ֆեյսբուքյան հայրենասերներ ու կեղծ հավատացյալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել