ArmComedy-ի տղաները `Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, երկար դադարից հետո նորից ներկայանալու են stand up comedy ժանրում: ArmStar.am-ը զրուցեց Նարեկի հետ՝ բացահայտելու որոշ մանրամասներ սպասվող ներկայացման և առհասարակ իրենց հումորի վերաբերյալ:
- Պատմեք ծրագրի ընդհանուր սյուժեի ու գաղափարի մասին: Ինչպե՞ս որոշվեց ունենալ ներկայացում:
-Սա մեր 12-րդ «սթենդափ» երեկոն է լինելու: Բացառությամբ վերջինի, բոլոր նախորդները կազմակերպվել են ակումբներում 2007թ.ից սկսած: Այս երեկոները կազմակերպում ենք ամերիկյան «սթենդափի» ոգով, լինում են մոնոլոգներ, սկետչեր, երաժշտական համարներ: Իսկ թեմաները շատ տարբեր են. օրինակ մեզ ավելի շատ ճանաչում են քաղաքական հումորի համար, բայց դրանով երբեք չենք սահմանափկվում: Խոսում ենք բոլոր այն թեմաներով, որոնք «կուտակվել» են:
Ինչ վերաբերում է գաղափարին, դրանք միշտ էլ եղել են: Վերջին «սթենդափը» երկու տարի առաջ էր, ու այդ ընթացքում կարոտել էիք կենդանի ելույթնելը ու ասելիք էր կուտակվել: Մենք սրանից ենք սկսել, և մեր հանդիսատեսի կորիզը հենց այստեղից է մեզ ճանաչում, այնպես որ լավ առիթ է, որ բոլորս ևս մեկ անգամ հանդիպենք: Ներկայացումը լինելու է դեկտեմբեր ամսին, հանդիսատեսն ունենալու է ընդամենը երեք օր մեր «սթենդափը» վայելելու համար: Մյուս տարի գուցե նորից հանդիպենք, այժմ հստակ ասել չեմ կարող:
- Դժվար չէ արդյոք «stand up comedy» ժանրում ներկայանալը
Դժվար է, շատ է տարբերվում հեռուստաեթերում կատակելուց, այլ ռիթմ է պահանջում, այլ շեշտադրումներ, ավելի երկար պատրաստվել է պահանջում: Բայց ամեն անգամ սթենդափից մեծ բավականություն ստացած ենք հեռացել, կարծում եմ հանդիսատեսն էլ, էնպես որ սա էն շատ հաճելի դժվարություններից է:
Շարունակությունը՝ այստեղ