Ուրեմն, ՀՀԿ-ն ինքնին զզվելի կուսակցություն է՝ որպես էդպիսին, իսկ դրա առանձին սուբյեկտներ ուղղակի Լինչի դատաստանի են արժանի, որովհետև իրենց ամեն մի ելույթում, ամեն մի հայտարարությունում ցինիզմի աննկարագրելի պիրուետներ են ցուցաբերում, հերիք չէ, դեռ մի բան էլ վիրավորում ու հեգնում են ժողովրդին կամ դրա մեծ մասին:
Նման սրիկաներից մեկն էլ ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն է, ով արդեն որերորդ անգամ աչքի է ընկնում սկանդալային հայտարարություններով: Հիշում եմ, մի երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ գործազրկության այդ 18000 դրամ նպաստը ստացող մարդիկ թամբալությունից են այդ օրին հասել ու չեն ուզում աշխատել: Ավելին, էս քառակուսի գլխով էակը հայտարարել էր, որ շատ լավ է, որ գործազրկության նպաստները վերացվում են:
Այսօր էլ, այս թյուրիմացությունը հայտարարում է, որ կենսաթոշակների պարտադիր կուտակային ֆոնդերի դեմ բողոքող քաղաքացիները լավ կանեն իրենց անունները գրել սովորեն, նոր բողոքեն.
«Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է, հեղ.): Նրանք հլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա»:
Բա ո՞նց չասես, տո այ... հանրապետական... մի հատ հլա քեզ հայելու մեջ նայի, մի հատ հլա քո խոսացածը լսի, հետո նայի օրինակ էն ծրագրավորող տղերքին, ովքեր բողոքում են այս օրենքի դեմ: Անուն գրելը որն ա, էլեմենտար մարդային դաստիարակություն չունես, պրոֆէթիկա չունես, դիվանագիտական մոտեցում չունես... մի խոսքով, լավ պատգամավոր լինելու համար ոչինչ չունես, ունես միայն մեծ ու հավանաբար պինդ գլուխ, լավ տիրապետում ես օճառին ու վազելինին, մեկ էլ մի վագոն հանդգնություն ու ցինիզմ ունես, եթե քեզ թույլ ես մարդկանց հասցեին նման արտահայտվել...
Ու այ սենց տմարդիկ են մեր օրենսդիրները, ու սենց մարդիկ են ընդգրկված «Հայաստանի ամենամեծ, ամենահայրենասիրական, ամենաազգանվեր, ամենաազդեցիկ կուսակցությունում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1424077527821398&set=np.23876517.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել