1in.am-ը գրում է.
Սիրիացի կանայք գնալով ավելի շատ են զոհ դառնում կտտանքների և դաժան վերաբերմունքի կառավարական զորքերի և ապստամբների կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նոր զեկույցը, որը ներկայացրել են ավելի քան 60 իրավապաշտպան խմբերի ներկայացուցիչները:
Եվրամիության կողմից ֆինանսավորվող զեկույցում նշվում է, որ սիրիացի շատ կանայք դարձել են բռնաբարությունների (այդ թվում՝ խմբային) զոհ: Զեկույցի հեղինակների համաձայն՝ իրենք պարբերաբար հաղորդագրություններ են ստացել բանտարկության վայրերում կանանց հանդեպ կիրառվող բռնության մասին:
Ընդ որում՝ բռնության ենթարկված կանայք դատապարտվել են հասարակության կողմից, նրանց հաճախ ստիպել են լքել իրենց տները և առանձին ապրել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն արդեն հայտարարել է, որ սիրիացի կանանց ներկայացուցիչները պետք է մասնակցեն սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին: