Դ. Շահնազարյան. Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն այլևս անկախ պետություն չէPanorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն այլևս անկախ պետություն չէ: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է մի փուլ, որը ամենաօրհասականն է մեր նորանկախ պատմության ընթացքում: Սեպտեմբերի 3-ին հայտարարելով, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ, ըստ էության, Հայաստանը կառավարելու մանդատ տվեց Ռուսաստանի Դաշնությանը: Այս որոշմամբ Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանությունը, իսկ առանց ինքնիշխանության չկա նաև անկախություն: Հայաստանը, փաստորեն, այլևս անկախ երկիր չէ»,- ասաց Դ. Շահնազարյանը

Նրա խոսքով՝ Մաքսային միությանը միանալու որոշումը հակասահմանադրական է, և լեգիտիմ խորհրդարան ունենալու դեպքում ԱԺ-ում պետք է ձևավորվեին Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջող համապատասխան ուժեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել