Կարճահասակ գետաձի

Այս կենդանին հասարակ գետաձիու է նման՝ միայն շատ փոքր է: Ներկայումս այս կենդանիների թվաքանակն ամբողջ աշխարհում չի անցնում հազարը: Այս ցեղատեսակի անհետացման պատճառ են դարձել անկանոն անտառահատումները և որսը: Որսորդները ցանկանում են գետաձիու կաշին, իսկ որոշ ռեստորաններում այս կենդանիների միսը դելիկատես է համարվում: Սակայն նրանց պահպանման քաղաքականությունը, կարծես թե, դրական արդյունք է տալիս. վերջին ժամանակներում նրանց թվաքանակը զգալի աճ է գրանցել:
Ծովային ջրասամույր (կալան)

Էկոլոգիական պայմանների վատթարացումը հանգեցրեց նրան, որ ծովային ջրասամույրը գտնվում է անհետացման եզրին: Ներկայումս նրանց թվաքանակը հասնում է մոտ մեկ հազարի, սակայն դանդաղ տեմպերով նվազում է: Ջրասամույրների խնդիրները սկսվեցին, երբ նրանց սկսեցին որսալ տաք, փափուկ մորթու համար: Իսկ հիմա, նրանց ամենից շատ վնասում են նավթի արտահոսքերը, որի արդյունքում վնասվում է կենդանիների մորթին և արդյունքում նրանք մահանում են ցրտահարումից:
Անապատային կատու

Այս կատվի գլխավոր առանձնահատկությունը նրա փոքր չափսերն են (30-40 սմ): Բացի այդ, անապատային կատուները շատ յուրահատուկ ականջների ձև ունեն, որոնք շատ մեծ են թվում: Այս կենդանիները հիմնականում բնակվում են անապատային վայրերում, գիշերային կենսակերպ են վարում, սնվում են փոքր կրծողներով և միջատներով: Անապատային կատուները գրանցված են կարմիր գրքում: Ներկայումս նրանց թվաքանակը հասնում է մոտ 50.000-ի:
Դանդաղ լորի

Սա լորիի 5 տեսակներից ամենամեծն ու դանդաղաշարժն է: Այն հայտնաբերվել էր 1812թ.-ին: Բնակվում է տրոպիկական անտառներում: Այս ցեղատեսակի անհետացման պատճառը շատ պարզ է՝ անկանոն անտառահատումներ և որս: Վայրի բնության համաշխարհային ֆոնդի հետ համատեղ հնարավոր դարձավ էականորեն մեծացնել այս գեղեցիկ կենդանիների թվաքանակը:
Մեծ պանդա

Մեծ պանդան հայտնի է ամբողջ աշխարհում: Չնայած այդ հանգամանքին՝ դա ոչ մի կերպ չի նպաստում նրանց բազմացմանը: Այս ցեղատեսակը դանդաղորեն անհետանում է: Գիտնականները և էկոլոգները փորձում են բոլոր հնարավոր միջոցներով կանխել պանդաների թվաքանակի կրճատումը, բայց, ցավոք սրտի, պրոցեսը շարունակվում է: Չինաստանում պանդա սպանելու համար մահապատիժ է սահմանվում:



