Ադրբեջանցիները մեր տղերքին են սպանում, հետո մերոնք գնում են կրկնակի կամ եռակի ավելի են սպանում: Բոլորս փառք ենք տալիս բանակին, մեր զինվորներին, ու լավ ենք անում ու արժանի են փառքի: բայց ստեղ մի խնցիր կա, որի մասին կարծում եմ արժե մտածել: դա էն ա, թե արդյոք սահմանին մեր զինվորները, հատկապես էն դիրքեում, որտեղ ադրբեջանցիների դիրքն ավելի լավ ա ու դիվերսիաների հնարավորությունն ավելի մեծ, մեր սահմանապահ զորքի անվտանգության ապահովման մակարդակը բավարար ա նման դիվերսիաներից հնարավորինս պաշտպանված լինելու համար: Ի վերջո, էյֆորիայից ու էմոցիաներից որ դուրս գանք, կարձանագրենք, որ տասը ադրբեջանցի զոհը մեր մի զոհի գինը մեզ համար հետ չի բերում, նկատի ունենալով մեր դեմոգրաֆիական լուրջ խնդիրները: Ուրեմն մենք պետք ա շեշտը դնենք ոչ թե դուք մեզնից մեկին մենք ձեզնից տասին, ու համարենք դա ադեկվատ պատասխան, այլ պետք ա շեշտը դնենք մեր ամեն մեկի խոցելիությունը գրեթե զրոյի հասցնելու վրա: Իսկ դա նշանակում ա, որ գոնե դժվար դիրքերիում պետք է փող չխնայել զինվորների ու դիրքերի անվտանգությունը ապահովելու, էապես բարրացնելու համար: Իսկ էդ փողը ցանկության դեպքում կարելի ա գտնել, թեկուզ հենց բանակի շատ գեներալներին մի հատ թափ տալով, ու ընդհանրապես շատ օլիգարխների ու շատ պաշտոնյաների թափ տալով, եթե անգամ պետությունն ինքը չունի էդ փողը, թեեւ չունի, որովհետեւ ունեն էդ գեներալներն ու օլիգարխները իրանց գերշահույթներով: Պետք են պոստերում գիշերային տեսողության սարքեր, կապի գերժամանակակից միջոցներ, պետք են տեխնիկական այլ միջոցներ, դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավորությունը զրոյացնելու համար, գոնե էն դիրքերում, որտեղ դրանց համար բնական շատ լավ պայմաններ կան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/438101722880301
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել