Պսակի արարողության ժամանակ հարսի պայծառ, սպիտակ զգեստը խորհրդանշում է Ադամի և Եվայի լուսեղեն զգեստները:
Նախքան մեղանչելը՝ առաջին մարդիկ պատված էին սրբության լույսով և չէին տեսնում միմյանց մերկությունը: Այսպես էլ պսակվողներն են եկեղեցում, ինչպես որ մարդկության ծնողները դրախտում:
Քողը արգելում է հարսին ցանկությամբ նայելը, ինչպես Ադամը դրախտում ցանկությամբ չէր նայում Եվային: Քողը նաև ցույց է տալիս, որ այս կյանքում շատ իրողություններ ու երևույթներ, պարզորոշ չենք տեսնում և ընկալում:
Հին ժամանակներում փիլիսոփայական միտքը աշխարհը և մարդկությունը համեմատում էր քարանձավում բնակվող մարդկանց հետ, ովքեր դրսի պայծառ իրողությունները տեսնում էին քարանձավի պատերին արտացոլվող ստվերների տեսքով: Նաև ըստ առաքյալի հաստատման` այս կյանքում ճշմարտությունները և Տիրոջ փառքը տեսնում ենք կարծես թե քողի միջով կամ ինչպես մի արտացոլանք հայելու մեջ, մինչդեռ հանդերձյալ կյանքում ամեն ինչ տեսնելու ենք դեմառդեմ (Ա Կորնթ. 13.12, Բ Կորնթ. 3.1318):