Երբ սիրում ես, անտանելի է զգալ, որ սիրելիդ քեզ համարում է ոչ բավարար գրավիչ կամ էլի դրա նման ինչ-որ մի բան: Որ դու ո՛չ սոցիալապես, ո՛չ ֆինանսական առումով քո բարձրության վրա չես: Որ սիրելիդ համարյա արհամարհում է քեզ: Չկա դրանից ավելի դառնագին բան, ոչինչ այդքան ճնշվածություն չի պատճառում, ոչինչ այդպես չի խորտակում… Եվ քեզ համակում է վախը, քանզի հասկանում ես, որ սերն առանց հարգանքի անմտություն է:
Սերը մի զգացում է, որը ոչնչի պահանջ չունի, բացի սիրո առարկայից, մի զգացում, որ սնվում է ինքն իրենով, իր անպարփակ էությունից…
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/11/26/%D5%AA%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AB-%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BF%D5%AB%D5%BD/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել