Մահացավ մի  մարդ ...  նրա  շունը  կողքին ընկնելով  նույնպես մահացավ ...
ԵՎ  ահա  այդ  մարդու  հոգին  << Դրախտ>> ցուցանակով  դռան  առաջ  էր ... այդ  դռան  կողքին նա  տեսավ իր  հավատարիմ  շան հոգին...
Նայելով  << Դրախտ>>  ցուցանակին  նկատեց  որ  գրված  էր << Շան  հետ ոչ  ոքի  ներս  չենք  թողնում >>.... Շուռ  եկավ  մարդը և  կանչելով  շանը  գնացին ...
Գնում  էին  նրանք  երկար  ձգվող  ճանապարհով  և  ահա  նկատեցին  , նորից  մի  դուռ  , որի  վրա  ոչինչ  չէր  գրված , միայն  թե  մի ծերուկ  էր  դռան  կողքին նստած ...
 Հարցեց  ծերուկին  մարդը .. — Կներեք  հարգելիս , սա  ինչ  դուռ  է , և  այն  ուր  է տանում ՞
Ծերուկը  պատասխանեց ...  — Սա  դրախտն  է ..
-  Ոչ սա  դրախտը  չէ  զարմացաց  նայելով  ասաց մարդը  ծերուկին ...
- Սա  դրախտն  է  , միայն  թե  դրախտ  կարող  են  հասնել  նրանք , ովքեր  չեն  թողնում  ընկերներին .. Իսկ  այն  դուռը  սկզբում  որը  տեսել  էիք  - դա դժողքն  էր ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել