Ուզում եմ ապրել կարողանալ
Ոչ ոքից ոչինչ չխնդրելով:
Ուզում եմ մի քիչ հասունանալ
Եվ մանկան պես կոնֆետ չուզել
Առաջին իսկ պատահածից,
Ուզում եմ, որ առաջին իսկ պատահարից
Ինձ խղճալու տեղ՝ ապտակեին դեմքիս,
Որ բերանումս չմնար մուրալու համը:
Ուզում եմ ապրել կարողանալ
Ոչինչ չուզել կարողանալով,
Ուզում եմ առանց ուզելու ընդունակության՝
Ընկունակ լինեմ ես ապրելու:
Բայց ամեն անգամ ինքս ինձ հակառակվելով՝
Միմյանց դեմ եմ դուրս բերում
Իմ ցանկություններն ու բանականությունը,
Եվ այս ողջ մենամարտում
Հաղթող է ճանաչվում քանակով շատը:
Եվ իբրև մխիթարանք պարտվող կողմին՝
Իմ բանականությանը ես խոսք եմ տալիս,
Որ չեմ ուզի ես երբեք ոչինչ,
Եթե ունենամ ամեն-ամեն ինչ:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/11/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել