Հիտլերը Փարիզում:
![]()
Լուսանկարն արվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Փարիզ: Լուսանկաում պատկերված է, թե ինչպես է Հիտլերն իր գործընկերների հետ ուսումնասիիրում իր նվաճումը: Լուսանկարը Երկրորդ համաշխարհայինի ու 1940-ականների ամենախորհրդանշական լուսանկարներից է:
Վերջին հրեան Վինիցայում, 1941թ.

Այս հզոր լուսանկարում երևում է Ուկրաինայի Վինիցա քաղաքի վերջին հրեայի մահը: Լուսանկարը գտնվել է էինսեցգղոփն (Einsatzgruppen) նացիստական խմբի զինվորներից մեկի ֆոտոալբոմում: Լուսանկարի հետևում գրված է եղել «Վերջին հրեան Վինիցայում, 1941թ.», ինչը ենթադրում է, որ Ուկրաինայի Վինիցա քաղաքում բոլոր 28.000 հրեաները սպանվել են:
Վարշավայի գետտոյի անկումը, 1943թ.
![]()
1943թ.-ին արված այս լուսանկարը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ամենահայտնի լուսանկարներից մեկն է, որն արտացոլում է նացիստների կողմից իրականացված ահաբեկությունները: Այստեղ երևում է Վարշավայի գետտոյի ոչնչացումը: Մինչ այդ այստեղ նացիստական ռեժիմից փախած 1000-ավոր հրեաներ էին բնակվում: Լուսանկարի թերևս ամենախորհրդանշական մասը ձեռքերը վեր բարձրացրած վախեցած տղան է, ով ստիպողաբար դուրս է բերվել իր թաքստոցից:
Նորմանդիայի գրավումը, 1944թ.:

Ռոբերտ Կապայի կողմից արված այս լուսանկարը պատկերում է արյունոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի Օմահա ծովափի ռազմաճակատը Նորմանդիայի գրավման օրը: Լուսանկարը փոքր-ինչ աղավաղված է, սակայն դա ավելի է ավելացնում նրա խորհրդանշական դերն ու կարծես արտացոլում է պատերազմի քաոսային վիճակը:
Ճապոնիայի դեմ տարված հաղթանակի օրը, 1945թ.:

Այս խորհրդանշական լուսանկարը ցույց է տալիս Ամերիկայում մարդկանց ուրախությունը, երբ հայտնեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զինադադարի մասին: Ի տարբերություն շատերի ենթադրությունների՝ պետք է նշենք, որ լուսանկարում պատկերված կինն ու տղամարդը զույգեր չեն: Զինվորն ուրախությունից ուղղակի գրկում ու համբուրում էր Թայմս Սքուեր հրապարակում գտնվող կանանց, իսկ այս բուժքույրը նրանցից մեկն էր:
Սովետական դրոշի բարձրացումը Բունդեստագի շենքի տանիքին, 1945թ.:

Լուսանկարում պատկերված է, թե ինչպես են Սովետական զինվորներն իրենց դրոշը բարձրացնում Գերմանիայի Բունդեստագի շենքի տանիքին: Լուսանկարն արվել Եվգենի Խալդեյի կողմից՝ Բեռլինի ճակատամարտի ժամանակ` 1945թ., մայիսի 2: Լուսանկարն առավել խորհրդանշական է, քանի որ այն ցույց է տալիս, թե ինչպես են սովետական զինվորները վերցրել Բեռլինի ամենախորհրդանշական շենքը, իսկ լուսանկարի մեջ երևացող քանդված պատերի պատկերը արտացոլում է արյունալի ու կործանարար պատերազմը:
Իվո Ջիմայի վրա դրոշի բարձրացումը, 1945թ.:

Ջո Ռոսենթալի կողմից արված ու Պուլիցերյան մրցանակակիր այս լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես են ԱՄՆ ռազմածովայինները Երկրորդ համաշխարհայինի Իվա Ջիմա ճակատամարտի ժամանակ դրոշը հայրենասիրաբար բարձրացնում Սուրիբաչի լեռան վրա: Լուսանկարում երևացող տղամարդկանց կեսը զոհվել է ճակատամարտում:
Ատոմային ռումբի պայթյունը Հերոսիմայում, 1945թ.:

Լուսանկարում երևում է օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հերոսիմա բնակավայրի վրա նետած ատոմային ռումբի պայթյունը: Սա երբևէ օգտագործած երկրորդ ատոմային ռումբն էր, որի արդյունքում 150.000 մարդ զոհվեց:
Առաջին համակարգիչը, 1946թ.

Առաջին համակարգչի այս լուսանկարն արվել է 1946թ.-ի փետրվարին: Այդ ժամանակ այն կազմված էր 18.000 կատոդային լամպերից, բազմաթիվ լարերից ու 170.000 վատտ հզորությամբ էներգիա էր օգտագործում` զբաղեցնելով սենյակի 139,5 մ2 տարածքը:
Դալի ատոմիկուս, 1948 թ.

Սալվադոր Դալիի այս սյուրռեալիստական լուսանկարն արվել է Ֆիլիպ Հալսմենի կողմից: Այն արվել է ի պատիվ նոր ատոմային դարաշրջանի ու Դալիի «Լեդի Ատոմիկա» սյուրռեալիստական գլուխգործոցի: Լուսանկարը ստանալու համար կատուներին ու ջուրը օդ են նետել ու մարդիկ օդ են ցատկել: Ընդհանուր առմամբ՝ լուսանկարը ստանալու համար վեց ժամ է պահանջվել. 28 անգամ ցատկել են օդ ու բազմաթիվ, տարբեր օգնականներ իրերը օդ նետել են վերջնական և ցանկալի արդյունքին հասնելու համար:



