Նոյեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին պարային տոն էր սպասվում: «Inter Dance» համույթը ներկայացավ իր երկրորդ մենահամերգով:

Համերգային ծրագիրը բազմաժանր էր, որտեղ տեղ էին գտել 21 համարներ, թե՛ տարբեր երկրների ազգային պարեր,  թե՛ մենապարեր: Ելույթ ունեցան պարային համույթի տարբեր տարիքային խմբերի սաները, ովքեր ամեն համարից հետո արժանանում էին բարձր ծափահարությունների և «բռավոների»:  

Հայկական, հրեական, վրացական, բելառուսական, հունական, մեքսիկական պարեր, «Բերդ», «Մախմուր աղջիկը», «Քո սիրտը», «Բնություն», «Այնտեղ ես չկամ», «Մի՛ լքիր ինձ», «Ջազ» ու այլ յուրօրինակ բեմադրություններ հաճույք պարգևեցին ներկաներին:

ArmStar.am-ը մենահամերգից հետո զրուցեց «Inter Dance»-ի  տնօրեն Արամ Մանուկյանի հետ:

Մենահամերգն արդեն  ավարտվել է: Ի՞նչ տպավորություններ ունեք, և արդյո՞ք  արդարացան Ձեր սպասելիքները.

- Տպավորությունների և զգացողությունների մասին կարող եմ ասել, որ նույնն են, ինչ ամեն համերգից հետո: Միշտ էլ կա հուզմունք, տպավորություններ և  նորանոր ակնկալիքներ:

Հնարավո՞ր է՝ «Inter Dance»-ը այս համերգային ծրագրով ներկայանա նաև մարզերում և արտերկրում:

- Արտերկրում արդեն ներկայացել ենք, բայց ոչ մենահամերգով, իսկ ինչ վերաբերում է մարզերին, առաժմ վաղ է խոսելը:

Ո՞րն է լինելու  պարային համույթի հաջորդ քայլը:

- Չենք կարող ասել, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, քանի որ պահն է ստեղծում իրավիճակը, բայց որ կպատրաստվենք նոր համերգների, դա միանշանակ է :

ArmStar.am-ը շնորհավորում է համույթին փայլուն համերգի կապակցությամբ և  ներկայացնում միջոցառման ֆոտոհաշվետվությունը:

 

 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել