168.am-ը գրում է.
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է ձեռնամուխ լինել Աֆղանստանից իր զորքերի ամբողջովին դուրսբերմանը, եթե այդ երկրի նախագահ Համիդ Կարզայը չստորագրի անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը: Նշվում է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տարբեր դիրքորոշումներ են ցուցաբերել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը և Համիդ Կարզայը: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Քաբուլում: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշված է, որ Աֆղանստանի նախագահը տվյալ համաձայնագիրը ստորագրելու համար առաջ է քաշել մի շարք նախապայմաններ և հասկացնել է տվել, որ պատրաստ չէ անհապաղ ստորագրել այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/11/26/303237.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել