«Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ։ Բնականաբար, այդ գնումն իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն է՝ 121 հազար ՀՀ դրամ, այլ՝ թե ումից է ձեռք բերել կրակմարիչները։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից։ Հիշեցնենք, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ Աժ պատգամավոր, Լևոն Դոխոլյանն է՝ «Քույրիկ Լևոնը»։ Համաձայնեք, որ Մարուս և Լևոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենևին էլ չի կարող պատահական համընկնում լինել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել