1in.am-ը գրում է.

Ցավոք, օրն ունի ընդամենը 24 ժամ, բոլոր գործերը միանգամից անել հաճախ անհնար է: Այն բանից հետո, երբ հոլիվուդյան 23-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն արժանացավ «Օսկար»-ի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, նկարահանվել է մեծ բյուջեյով «Իքս մարդիկ. առաջին դաս» և «Քաղցած խաղեր» ֆիլմերում, դարձել է լեգենդար ֆրանսիական Christian Dior տան դեմքը: 

Նրան ամեն օր նոր հետաքրքիր սցենարներ են ուղարկում, բայց աստղը, ով 2008-ից գործնականում նկարահանման հրապարակում է ապրում, ստիպված է խիստ զբաղվածության պատճառով հրաժարվել լավ նախագծերից, երբեմն՝ որովհետև իրեն չի տեսնում տվյալ դերում, հայտնում է 7days.ru-ն:

Դերասանուհին նման խիտ գրաֆիկի պայմաններում անձնական կյանքում ևս խնդիրներ է ունենում: Նրա կարծիքով՝ հնարավոր չէ ընկերոջ հետ նորմալ հարաբերություններ պահել, եթե իրենք աշխարհի տարբեր ծայրերում են: 

Իր ամենաաղմկոտ սիրավեպը դերասան Նիկոլաս Հոլթի հետ նա սկսել է «Իքս մարդիկ. առաջին դաս» ֆիլմի նկարահանումների ժամանակ, բայց երբ ֆիլմի աշխատանքներն ավարտվեցին, նրանք բաժանվեցին: Նորից միացան այս ամառ՝ նույն ֆիլմի շարունակության նկարահանումների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել