Tert.am-ը գրում է.
Նոր Արեշի վարձակալած տանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացած ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները չեն դիմել Հնդկաստանում Հայաստանի դեսպանատուն՝ Հայաստանի վիզա ստանալու համար: Այս մասին Tert.am-ին ասաց Հնդկաստանում Հայաստանի հյուպատոս Արտյոմ Խաչատրյանը:
«Մենք Դենիշ Բաբուի ծնողներին կամ եղբայրներին ընդհանրապես չենք տեսել: Մի քանի օր առաջ դեսպանատուն էր եկել Դենիշի հարազատներից մեկը, ներկայացել որպես նրա զարմիկ: Հարցին՝ Դենիշի ընտանիքից որևէ մեկը կամ մեկ այլ լիազորված անձ արդո՞ք պատրաստվում է մեկնել Հայաստան և զբաղվել դիակի տեղափոխման թղթաբանական հարցերով, նա պատասխանել է՝ ոչ: Թե ինչու՝ չասաց»,-պատասխանեց հյուպատոսը:
Ըստ Արտյոմ Խաչատրյանի`իրենք Դենիշի հարազատներին խորհուրդ են տվել կապվել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանի հետ և լիազորել դեսպանատանը՝ զբաղվելու այդ հարցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ