Շվեդիայի ԱԳՆ. Մոլդովան Հայաստանի և Ուկրաինայի նման կարող է հրաժարվել Եվրամիության հետ ինտեգրումիցPanorama.am-ը գրում է.

Մոլդովան Հայաստանի և Ուկրաինայի նման կարող է հրաժարվել Եվրամիության հետ ինտեգրումից: Այս մասին «Moldinfo» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Նա ընդգծել է, որ Մոլդովան պետք է իմանա, որ լիակատար իրավունք ունի ինքնուրույն կատարել այս կամ այն կառույցի օգտին ընտրությունը: Շվեդիայի արտգործնախարարը կարևորել է եվրոպացի պաշտոնյաների կողմից Վիլնյուսի գագաթաժողովից առաջ Մոլդովայի իշխանություններին այդ մասին հիշեցնելը:

Աղբյուրը ներկայացրել է Մերձդնեստրի անկախ քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Սաֆոնովի մեկնաբանությունը, որ նոյեմբերի վերջում Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից հետո Մերձդնեստրի և Մոլդովայի միջև հարաբերությունները կլարվեն, քանի որ եվրաինտեգրման հարցում շահագրգռված են միայն Մոլդովայի իշխանությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել