Tert.am-ը գրում է.

Արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր մարել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել