1in.am-ը գրում է.

Իրանի հարցով պայմանավորվածությունների իրագործումը հանում է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ստեղծման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե Իրանի հարցով պայմանավորվածությունն ի կատար ածվի, այլևս պատճառ չկա, որն անհրաժեշտ է դարձնում Եվրոպայում ՀՀՊ համակարգի ստեղծումը» ,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ կիրակի Իրանը և «Վեցյակը» Ժնևում եկել են պատմական համաձայնության: Իրանը պարտավորվել է դադարեցնել 5 %-ից բարձր ուրանի հարստացումը և ոչնչացնել մինչև 20 % հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաև ԱԷԳՄ-ի տեսուչներին տրամադրել միջուկային օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել