Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստում, նախքան օրակարգին անցնելը, Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը, ի պատասխան օրակարգի ձևավորման առնչությամբ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցի, նշել է, որ Երևան քաղաքի ավագանու ինչպես մյուս բոլոր, այնպես էլ այս նիստի օրակարգը ձևավորվել է բացառապես օրենքով սահմանված կարգով՝ ավագանու կանոնակարգին համապատասխան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Հրանտ Շահինյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) «Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևան քաղաքի նշանավոր կառուցապատող և բարերար Երվանդ Տեր–Ավետիքյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում տեղադրելու, ինչպես նաև պետական, հասարակական գործիչ Ներսես Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.17 շենքի ճակատային մասում փակցնելու մասին որոշումների նախագծերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել