Ռոման Բերեզովսկի. Եթե Մխիթարյանը լիներ Ոսկե գնդակի հավականորդների ցանկում…Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին եւս մասնակցել է «Ոսկե գնդակ-2013»-ի քվեարկությանը: Փորձառու դարպասապահը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ինչ տարբերակ է ներկայացրել ՖԻՖԱ-ին.

«Առաջին հորիզոնականում նշել եմ Լիոնել Մեսսիին: Նա ինձ համար լավագույնն է, քանի որ կայուն խաղ է ցուցադրում:

Եթե Հենրիխ Մխիթարյանը լիներ հավակնորդների ցանկում, ապա երկրորդ տեղում կնշեի նրա անունը: Ցավոք, Հենոյի անունը բացակայում է: Երկրորդ տեղում նշել եմ Ռոնալդուին, որը արդյունավետ խաղ է ցուցադրում:

Իմ տարբերակի երրորդ հորիզոնականում է Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիացին ակումբային մակարդակում մեծ նվաճումների է հասել եւ արժանի է լինել լավագույն եռյակում»:

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մի քանի տասնյակ մարզական լրագրողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել