Երթ՝ Երևանի փողոցներով.  ԱԺ-ից պահանջում են ընդունել «Ընտանեկան բռնության դեմ» օրինագիծը (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր բողոքի երթ անցկացրեց՝ ազդարարելով ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկը:

Երթը սկսվեց Տերյան փողոցից և ավարտվեց Սիրահարների այգու մոտ: 

Երթի մասնակիցները շարժվեցին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներով, թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին՝ Ազգային ժողովին կոչ անելով ընդունել «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծը:

Երթի ընթացքում հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը դիմելով մեր համաքաղաքացիներին՝ ասաց. «Հայաստանի Հանրապետությունում կանանց 25 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության: Չնայած ադ փաստին՝ մեր կառավարությունը հունվար ամսին մերժել է ընդունել ընտանեկան բռնության դեմ օրենքը, այդ իսկ պատճառով մենք այսօր բարձրաձայնում ենք այդ հարցը՝ ոչ ոք և ոչինչ չի արդարացնում բռնությունը»:

Վերջում մասնակիցները, շարժվելով Ազգային ժողովի մոտով, ճաղերի վրա թռուցիկներ փակցրեցին՝ «Ընդունեք ընտանեկան բռնության դեմ» օրենքի նախագիծը գրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել