Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-ից 28-ը անցկացվող Երևանի օրերին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Այնուհետև երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերը կստորագրեն 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես: 

Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաև բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:  Նոյեմբերի 27-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական և էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել