Հոգեբանության դոկտոր Մաուրիս Լեվեսկը հետազոտություններ է անցկացրել, պարզելու, թե հանդիպման առաջին վայրկյաններին ինչի՞ մասին են մտածում մարդիկ: Այս հետազոտություններին մասնակցել են 86 կամավոր` 43 տղամարդ և նույնքան էլ կին: Հարկ է նշել, որ հանդիպումների բնույթը էական չէ` լինի դա գործնական, թե սիրային: Մաուրիսի անցկացրած հետազոտությունների առաջին փուլում բոլոր մասնակիցներին խնդրել են, որ նկարագրեն իրենք իրենց` ամբողջական, հոգեբանական պատկեր ստանալու համար: Հետո տղամարդկանց և կանանց բաժանել են զույգերի և թույլ տվել մի քանի րոպե շփվել միմյանց հետ: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ առաջին հերթին գնահատում են կնոջ սեքսուալ հմայքը և երկրորդական համարում նրա հաճելի զրուցակից լինելը:
Իսկ ահա կանայք այլ կերպ վարվեցին:
Կանանց կարծիքով, եթե տղամարդն ունի բարձր ինտելեկտ` հետևաբար նրա սեքսուալ գրավչությունը նույնպես բարձր է: Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվեց այն, որ տղամարդիկ կնոջը նախ գնահատում են սեքսուալության, նոր միայն ինտելեկտուալության առումով:
Հ.գ. Իսկ armladies -ը կարծում, որ կինը պետք է լինի և գրավիչ և ինտելեկտուալ հավասարապես: