Tert.am-ը գրում է.
Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում. սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի կարծիքն է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու վերաբերյալ:
Սոցիոլոգը համոզված է, որ որպես ավանդ դրված գումարը մեռած գումար է. «Իսկ եթե այդ գումարները մտնում են բիզնես, տոկոսներ են բերում, դա ամենալավն է: Երկրի նախագահը կասի, որ սպառողական մակարդակն է ապահովում երկրի տնտեսական զարգացումը»,- ասաց Ա. Ադիբեկյանը՝ ավելացնելով, թե կուտակային ֆոնդը նոր աշխատատեղեր է ստեղծելու, նոր եկամուտներ է բերելու, ապագայում ապահովելու է թոշակառուի բարձ կենսաթոշակը և նրանց սպառողական ակտիվությունը:
«Աշխարհի բոլոր երկրներն անցնում են կուտակային կենսաթոշակի համակարգին, դա ոչ թե կախված է ցանկությունից կամ ճաշակից, այլ տնտեսական օրինաչափություն է և պայմանների պարտադրանք»,- ավելացրեց սոցիոլոգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ