1in.am-ը գրում է.
Չինաստանի արևելյան ափին՝ Շանդուն նահանգի մոտակայքում, խորտակվել է 2 նավ: Ներկայում 26 մարդ համարվում է անհետ կորած՝ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Նավերից մեկը խորտակվել է 2013թ. նոյեմբերի 24-ին, իսկ մյուսը՝ նոյեմբերի 25-ի առավոտյան: Դեպքերը ոչնչով կապված չեն միմյանց հետ:
Հաղորդվել է, որ առաջին նավի խորտակման հետևանքով անհետ կորել է 12 մարդ, իսկ երկրորդ նավից՝ 14 մարդ:
Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_232771.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել