1in.am-ը գրում է.
Անգլիայի Ստաֆորդշիր կոմսության բնակիչ 38-ամյա Դենիել Շոուն կարծում է, որ վիրտուալ ընկերությունը չպետք է փոխարինի կենդանի շփմանը: Նա որոշել է մեկ տարում հանդիպել բոլոր նրանց հետո, ում նա հավելել է սոցցանցի իր ընկերների շարքում: Ի դեպ, նրանցից շատերն ապրում են այլ մայրցամաքներում:
The Daily Mail-ը հայտնում է, որ Շոուին նման մարտահրավեր է նետել իր հորեղբորորդին՝ վիրտուալ ընկերների մի մասին չճանաչելու վերաբերյալ իր հայտարարությամբ: Շոուն փորձել է ապացուցել նրան, որ վիրտուալ կապերը կարող են իրական դառնալ: Նա որոշել է իր բլոգում տեղադրել բոլոր ընկերների հետ իր լուսանկարները: Մի քանի ամսում նա արդեն հասցրել է հանդիպել 129 ընկերոջ:
Խոստումը նախատեսված ժամկետում կատարելու համար նա օրական պետք է հանդիպի երկու ընկերոջ:
Նա ջանում է իրականացնել ամենօրյա պլանը: Նրա ընկերների մեծ մասը բնակվում են Ճապոնիայում և Ավստրալիայում:
Դենիել Շոուի շրջագայությունը միայն զվարճանք չէ: Նա նվիրատվություն է հավաքում Շարժիչ նեյրոնի հիվանդությամբ տառապողների ասոցիացիայի հիմնադրամի համար: Եթե նրան չհաջողվի նախատեսված ժամկետում հանդիպել բոլոր ընկերներին, նա կպարտվի գրազը և ստիպված կլինի բեղ պահել: