Եթե Դուք պատրաստվում եք ճանապարհորդության մեկնել «թավշյա» սեզոնին և սիրում եք կանգ առնել յուրահատուկ հյուրանոցներում, ապա յուրահատուկ ծառայություններով հյուրանոցների այս ցուցակը  Ձեզ անչափ հետաքրքրի:

 1  Giraffe Manor, Նայրոբի, Քենիա

hotels01 10 отелей с уникальными дополнительными услугами

Ցանկանո՞ւմ եք ընթրել ընձուղտների հետ: Ոչ մի խնդիր, եթե Դուք կանգ եք առել այս հյուրանոցում, որի պատուհաններից Ձեզ կարող են հյուր գալ այս գեղեցիկ կենդանիները:


 2  Alisal Guest Ranch & Resort, Սոլվանդ, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ

hotels02 10 отелей с уникальными дополнительными услугами

Այստեղ նախաճաշին Ձեզ շամպայն չեն առաջարկի, սակայն հատուկ Ձեզ համար կիթառ կնվագի և կերգի իրական կովբոյը:


 3  The Hotel Cairns, Քյորնս, Ավստրալիա

hotels03 10 отелей с уникальными дополнительными услугами

Երազո՞ւմ էիք վարել այս «սմարթ» մեքենաները: The Hotel Cairns հյուրանոցը բացարձակ անվճար ընձեռնում է Ձեզ այդ հնարավորությունը:


 4  Le Royal Monceau-Raffles, Փարիզ, Ֆրանսիա

hotels04 10 отелей с уникальными дополнительными услугами

Այս հյուրանոցն արվեստի իրական գնահատողների համար է: Այստեղ Դուք կգտնեք պատկերասրահ, գրախանութ և արտ- դռնապան, ով կօգնի Ձեզ չմոլորվել փարիզյան գլուխգործոցների մեջ:  


 5  Fairmont Hotel, Վանկուվեր, Կանադա

hotels05 10 отелей с уникальными дополнительными услугами

Եթե Դուք երկար ճանապարհորդության ժամանակ կարոտել եք Ձեր չորքոտանի ընկերոջը, ապա Fairmont Hotel հյուրանոցի շուն-դռնապանների խումբը Ձեզ օգնության կգա: Նրանք պատրաստ են զբոսնել և խաղալ Ձեզ հետ:

 

 6  Dhara Dhevi, Չանգ Մայ, Թաիլանդ

hotels06 10 отелей с уникальными дополнительными услугами

Կանգ առնելով այս հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ինքներդ բրինձ տնկել, ինչպես նաև սովորել պատրաստել թայվանական խոհանոցի ճաշատեսակներ:


 7  Cannery Pier Hotel, Աստորիա, Օրեգոն նահանգ, ԱՄՆ

hotels07 10 отелей с уникальными дополнительными услугами

Բաց չթողեք այս գեղեցիկ մեքենայով հյուրանոց ժամանելու հնարավորությունը:


 8  Geejam, Անտոնիո նավահանգիստ, Ճամայկա

hotels08 10 отелей с уникальными дополнительными услугами

Ձեզ իրական աստղ զգալու հնարավություն է տալիս Geejam հյուրանոցը, որը համալրված է ձայնագրության ստուդիայով:


 9  Hotel deLuxe, Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ

hotels09 10 отелей с уникальными дополнительными услугами

Եթե Դուք ճանապարհորդում եք Ձեր կենդանու հետ, ապա Hotel deLuxe հյուրանոցում չորքոտանի ճանապարհորդողին կտրամադրեն մահճակալ, սպասք և խաղալիքներ:


 10  Shangri-Las Rasa Ria Resort, Կոտա-Կինաբալու, Մալազիա

hotels10 10 отелей с уникальными дополнительными услугами

Shangri-La՛s Rasa Ria Resort հյուրանոցում կարելի է խաղալ օրանգուտանների հետ և հետևել նրանց կենսակերպին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել