Կան ինձ գաղտնի՜ լսողներ,կան գաղտնի տեսնողներ, կան մեջքիս հետևը լո՜ւռ կանգնած և հոգիս հասկացող թե՛ ծեր,թե՛ երիտասարդ:

Կան մարդիկ, կամ և ես:
Մի՞թե տարբեր եմ բոլորից,

Մի՞թե չի նկատում ինձ ո՜չ ոք:

Ինչո՞ւ են սառը հայացքով կոպեկ նետում,և լո՜ւռ հեռանում:

Կանգնի՛ր անցորդ, խոսելու բան ունեմ:
Մի քիչ էլ ինձ լսիր,
Մի քիչ էլ ինձ հետ խոսիր:
Մի քիչ էլ դու պատմիր անցած ճամփադ:
Հոգնե՜լ եմ, հոգնե՛լ, իմ կյանքը անվերջ նվագելուց, հոգնել եմ իմ կյանքը մի քո՜ռ կոպեկի արժանացնողներից:
Բայց, սա է ինձ մնացել՝
Սրանով ես ապրում եմ,այդ փո՜քր պողպատով, ապրում իմ կյանքը նվագելով:
Հա՜ ես մենակ եմ, կխոսեմ իմ գործիքի հետ, թո՛ղ չհասկանան ինձ,
Թո՛ղ ամե՜ն մատիս շարժումը պատմի, այն ինչ զգում եմ:
Թո՜ղ անցնեն բոլորը, թո՛ղ լսեն և անցնեն:
Ես մենակ էլ կարող եմ խոսել իմ հետ,ես մենակ էլ կպատմեմ կյանքս մի քո՜ռ կոպեկի համար:
Կդնեմ գործիքս և լո՜ւռ կաղոթեմ,որ այսօր էլ գտնվեցին մարդիկ,ովքեր հասկացան երաժշտություն ծնող միտքս,որ չի խոսում երբեք:


Ո՜չ ոք չի հասկանա ինձ: Յուրաքանչյուրը հասկանում է այն, ինչի միջով անցել է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել