
Life.panorama.am-ը գրում է.
Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, համապատասխանաբար փոխվում է և նրա վարքագիծը, որն արտահայտվում է նաև սննդի ընդունման ինտեսիվության փոփոխությամբ: Դա շատ անհատական բնույթ է կրում: Որոշ մարդկանց մոտ սթրեսը հանգեցնում է ախորժակի անկման, մյուսների մոտ հակառակը` հագեցնում է շատակերություն (բուլիմիա): Լարված իրավիճակում շատ կամ քիչ ուտելը կախված է այն հանգամանքից, թե սնունդը ինչ տեղ է զբաղեցնում տվյալ անձի կյանքում: Այս մասին Life.panorma.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Նարինե Հարությունյանը:

Ախորժակ (լատ. Appetites) հոգեբանական գործոններից մեկն է, որը կարգավորում է սննդային վարքը: Ախորժակի և քաղցի հակադիր զգացողությունն է հագեցվածությունը, որը արտահայտվում է ուտելու ցանկության բացակայությամբ:Հագեցվածությունը ստիպում է դադարեցնել ուտելը և որոշ ժամանակ ուտելու ցանկությունը անհետանում է: Սնունդ ընդունելու վարքի մեջ լինում են խանգարումներ: Կա սննդային խանգարման 3 տեսակ`
1. անորեքսիա
2. բուլիմիա
3. չհստակեցված սննդային խանգարումներ:

Այժմ անդրադառնանք բուլիմիային:
Life.panorma.am-ի հետ զրույցում հոգեբանը բացատրեց, որ բուլիմիան հոգեկան խանգարում է, որի դեպքում բարձրանում է ախորժակը: Քաղցի ուժեղ զգացումը հանգեցնում է շատակերության: Մարդու ինքնազգացողությունը վատանում է, սկսվում է շնչահեղձություն, որից հետո մարդը արհեստական միջոցներով փորձում է փսխել: Որպես կանոն բուլիմիայով տառապող մարդիկ թաքցնում են իրենց կախվածությունը սննդից` այդ թվում իրենց հարազատներից և ընկերներից: Նրանք ուտելու իրենց անզուսպ ցանկությունը բավարարում են այն ժամանակ, երբ մենակ են: Բուլիմիան կապված է ներքին վախերի և տագնապի հետ: Որոշ գիտնականներ գտնում են, որ սննդային խանգարումները հոգեսոմատիկ հիվանդություններ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ