Մա՛մ, ամենաթանկս, երջանկությունս, հարստությունս, հպարտությունս , իմ ամեն ինչ : Դու կաս, ես աշխարհից ոչինչ էլ չեմ ուզում : Չկա ոչինչ , որ կփոխարինի քո ջերմությանը, քո սիրուն : Կներե՛ս, որ շատ անգամ բարկացրել եմ քեզ, բայց դու միշտ ներողամիտ ես եղել , տարել , ներել ես ամեն սխալս : Կներե՛ս , որ երբեմն չգիտակցված քայլերովս ցավեցրել եմ քեզ, չեմ ուզել երբեք , որ տխրես իմ պատճառով:Մա՛մ, աղոթքներումս քեզ համար անչափելի շա՜տ առողջութուն եմ խնդրում Աստծուց, անսպառ երջանկություն , ուզում եմ երբեք չհեռանաս ինձնից : Մա՛մ, շնորհակալ եմ ՝ ինձ կյանք տալու , ինձ պահելու , փայփայելու , սիրելու , դաստիարակելու , ոչինչ չխնայելու , ամենի համար , ինչ ունեմ ես հիմա , եթե չլինեիր գուցե երբեք էլ այսպիսին չլինեի : Գուցե չգիտակցեի , որ մամայից թանկ աշխարհում ոչ ոք չի կարող լինել , որ մայրական սերն անսահման է : Մա՛մ, խոստանում եմ ամեն հնարավոր ճանապարհով ցանկություններդ իրականացնել , խոստանում եմ , որ տվածդ խրատները միշտ մտքումս կպահեմ , ամեն պահ ու այնպես կանեմ , որ միշտ էլ հպարտ լինես , որ քոնն եմ : Առանց քեզ չեմ էլ կարողանում պատկերացնել , թե ինչպես եմ դիմանալու , երբ ստիպված մի օր թողնեմ քեզ : Թեկուզ այն միտքը , որ մի օր լքելու եմ քեզ , քո երազած ՝ հարսի շորով գնալու եմ տանից , սիրածս էակի մայրիկին եմ մամա ասելու , տխրելու առիթ է տալիս : Մա՛մ , դու միշտ ժպտա , թո՛ղ միշտ սիրուն աչքերդ փայլեն երջանկությունից , որ դրանով էլ ես ինձ լիարժեք լավ զգամ : Հավատա , որ միշտ հետդ եմ լինելու ՝ անկախ մեզ բաժանող հեռավորությունից,միայն ֆիզիկապես հեռու կլինեմ քեզնից:Ախր քեզ փոխարինող երբեք էլ չեմ գտնի: Չեմ էլ ուզում, մա՛մ, դու իմ անթերին ես, իմ միակ ՛՛ընկերուհին՛՛ , ինչպես դու ես սիրում ասել, գաղտնիքներիս միակ կրողը : Դու ուրի՜շ ես մա՛մ : Սիրում եմ քեզ , շա՜տ-շա՜տ , թեկուզ դրա մասին հաճախ չեմ ասում ամենաթանկս :
Մա՜մ ջան , դու իմ հրաշքն ես , իմ ուրախությունն ու իմ կյանքի միակ իմաստը . . . հպարտ եմ քեզնով . . . Սիրում եմ քեզ, ՄԱ՛Մ . . . ♥
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել