Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արևելքը նուրբ գործ է»: Կրոնը և ավանդույթները այստեղ թելադրում են կյանքի կանոնները, այդ թվում հարսանեկան կանոնները: Ամուսնությունը յուրաքանչյուր ճշմարիտ մահմեդակի համար պարտադիր է: Սովորաբար, երբ երիտարսարդ տղաներին ինչ-որ աղջիկ է դուր գալիս, նրանք այդ մասին հայտնում են իրենց մորը, ով իր հերթին տեղյակ է պահում աղջկա ընտանիքին: Դրանից հետո մի քանի անգամ այցելում է այդ աղջկա տուն` հասկանալու համապատախան են նրանք իրար, թե ոչ: Այդ ամենի մասին նա պարտադիր տեղեկացնում է իր ամուսնուն, և եթե նա այցելում է այդ աղջկա տուն, դա նշանակում է, որ տրվել է ամուսնության օրհնությունը:Սովորաբար արաբները ամուսնանում են փետրվար ամսին, երբ ավարտվում է Ռամադանը: Նրանք հարսանեկան բոլոր մանրուքներին մեծ ուշադրություն են դարձնում: Օրինակ հրավիրատոմսերը ոչ միայն տեղի և ժամանակի մասին են պատմում, այլ, քանի որ այն համարում են ընտանիքի խորհրդանիշ, այն կարող է թանկարժեք որևէ զարդ լինել` կցված հրավերի տեքստով, որտեղ գրված կլինի նաև ինչ տեսքով ներկայանալ և ինչ կրել: Նրանք հրավիրում են իրենց բոլոր ծանոթներին, բարեկամներին` անկախ նրանց սոցիալական դիրքից:Ճոխությունը, շքեղությունը և գեղեցկությունը` արաբական հարսանիքի մշտական ուղեկիցներն են: Հարսանիքի առաջին օրը, այսպես ասած, փորձն է, որտեղ հյուրասիրում են քաղցրավենիք և հյուրերին զվարճացնում են պարերով: Այնուհետև տեղի է ունենում երկու արարողություն` մեկը տղամարդկանց, մյուսը` կանանց համար:
Արաբները կարծում են, որ այդպիսի արարողության համար խնայել չի կարելի: Տղամարդկանց խնջույքին կարող ներկա գտնվել ցանկացած մարդ, սակայն կանանց խնջույքին ամեն մարդ չի, որ հայտնվում է: Շարիաթի կանոնները արգելում են ցանկացած տղամարդու մուտք` անգամ փեսայի:
Ի դեպ, հարեմ բառը առաջացել է «հարամ» բառից, նշանակում է չի կարելի:
Որպես «աղջկական տոն» (девичник) կարելի է համարել հարսանիքի նախորդ օրը կազմակերպվող խնջույքը, երբ կանայք գալիս են հարսի տուն, նկարիչը խնայով հարսի մատներին նախշազարդումներ է անում: Այս ամենը ուղեկցվում է սնունդի, խմիչքների մատուցմամբ և պարերով:
Հարսնացուի զգեստը կարում են հատուկ պատվերով` ընդորում երեկոյի ընթացքում հարսը կարող է մի քանի անգամ փոխել զգեստը: Զգեստներից մեկը պետք է լինի ավանդական հարսի զգեստի գույնի` կանաչ:
Խնջույքի սեղաններին պարտադիր պետք է լինեն դելիկատեսներ, մրգեր, քաղցրավենիք, ընդեղեն և մի շարք ոչ ալկոհոլային խմիչքներ:
Արաբական հարսանիքը լայնածավալ իրադարձություն, որը իր ծավալներով չի զիջում կարնավալներին:



