Լևոն Գալստյան, Սերժ Սարգսյան, բարձիթողի վիճակ, ՏաշտունMardik.am-ը գրում է.

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանը, mardik.am-ի հետ զրույցում  խոսելով Տաշտուն  համայնքում ապօրինի կառուցվող  ֆաբրիկայի մասին, ասաց, որ դատախազությունն ու  ոստիկանությունը քրեական գործ չեն հարուցելու, չնայած որ   բնապահպանները կատարվող ապօրինության վերաբերյալ  ներկայացրել են բազում  փաստեր: «Իրավապահ մարմինների  պարզաբանումն ուղղակի ծիծաղելի է, ինչպես կարելի է նման ակնհայտ ապօրինությունն անարձագանք թողնել  և քրեական գործ չհարուցել»,-

Բնապահպանները խնդրի առնչությամբ դիմել էին նաև Բնապահպանության նախարարություն, որի  վերջին երկու պատասխաններն իրար հակասում են:  «Առաջին պատասխանի մեջ ասում են՝մենք կգնահատենք  շինարարության հետևանքով   հասցրած վնասը  և հարկ եղած դեպքում կդիմենք իրավապահ մարմիններին: Հետո, երբ մենք նորից դիմեցինք նախարարություն՝ պարզելու՝  կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկելու, 1 ամսից հետո ստացանք նման  պատասխան՝  «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունը ներկայացրել է  փորձարարական ֆաբրիկայի  նախագիծը, որը հաստատված կարգով պետք է անցնի փորձաքննություն: Հետաքրքիր է՝ ինչ կապ ունի այս  պատասխանը նախ` նախկին պատասխանի, և ընդհանրապես համայնքում կատարվող  ապօրինի շինարարության հետ: Այսինքն՝ նախարարությունը մոռացավ  հասցված վնասի ու իրավապահ մարմիններին դիմելու մասին»,- մանրամասնեց  ՀԲՃ անդամը՝ հավելելով, որ թե Տաշտունի, թե Գետահովիտ համայնքների և թե մյուս բնապահպանական խնդիրների դեպքում իրավապահ մարմիններն ուղղակի անգործության են մատնված:

Ստեղծված իրավիճակից  դուրս գալու ելքը զրուցակցիս խոսքով  մեկն է՝ ազգաբնակչության ըմբոստությունն ու իրենց իրավունքների համար մինչև վերջ  պայքարելը: «Իմ կարծիքով` մեր ղեկավարությունն իրականությունից կտրված է, նա ապրում է այլ իրականության մեջ»,- վստահ է   բնապահպանը:

Մեր այն դիտարկմանը, թե համաձայն է արդյոք   պարբերաբար հնչող այն կարծիքին, թե Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, պրն Գալստյանի խոսքով՝ իրեն Սերժ Սարգսյանը չի հետաքրքրում, իրեն  հետաքրքրում է  այն խայտառակ բարձիթողի վիճակը, որն առկա է այսօր: «Սերժ Սարգսյանով մեր երկրում  ոչինչ չի որոշվում, որոշվում է  գործող  համակարգով,  որն այնքան է  սուտ խոսել, որ հավատում է իր ստերին»,- եզրափակեց ՀԲՃ անդամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել