Մարդն, ի հեճյուկս առերևույթի, իր առջև նպատակներ չի դնում: Դրանք նրան պարտադրում է ժամանակը, որում ծնվել է: Մարդը կարող է ծառայել կամ ըմբոստանալ դրանց դեմ, սակայն ծառայումի կամ ընդվզումի առարկան տրված է դրսից: Որպեսզի նա ձեռք բերի նպատակի որոնման լիակատար ազատություն, պիտի մնա միայնակ, բայց դա հնարավոր չէ, քանի որ մարդը, ով չի դաստիարակվել մադկանց միջավայրում, չի կարող մարդ դառնալ:
Ես կարծում եմ, որ եթե կյանքում ինչ-որ բան է կատարվել, ապա հարկ չկա դրան վերադառնալ: Հարկ չկա, եթե նույնիսկ մեծ է ցանկությունը, քանի որ նման վերադարձը հանդիսանում է նահանջ, հանդիսանում է անվստահություն աշխարհին, ըստ էության` փախուստ իրականությունից, որովհետև իրականության մեջ վերադարձ դեպի անցյալ միշտ էլ անկարելի է:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/11/24/%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%AC%D5%A5%D5%B4-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել