Երգիչ, դերասան, հաղորդավար  Արսեն Գրիգորյանը արդեն մի քանի ամիս է, ինչ  չի երևում էկրաններին և չի էլ խաղում ներկայացումներում: Լուրեր էին տարածվել, որ երգիչը երկրում չէ:

Այս և այլ հարցերի պատասխանները  ArmStar.am - ը ճշտեց՝  զրուցելով  դերասանի հետ :

Ու՞ր է կորել դերասան Արսեն Գրիգորյանը

Չեմ կորել, ուղղակի այժմ գտնվում եմ Նյու Յորքում և մասնակցում եմ Anthony Meindls Actor Workshop  դերասանական վերապատրաստման դասընթացներին, որն ավարտելուն պես կվերադառնամ Հայաստան:

Ստացել ես մասնագիտական կրթություն Երևանում և այժմ էլ մասնակցում եսարտասահմանյան դասընթացիհետաքրքիր է՝ ինչպիսի՞նն են արտասահմանյանգիտելիքները

 Երևանում ստացած կրթությունս ֆունդամենտալ է, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև հիմնային գիտելիքներ եմ ձեռք բերել ու լավ դպրոց եմ անցել:  Քանի որ դերասանի աշխատանքը անընդհատ  է,  և այն, ինչ գիտեմ հաստատելու և թարմացնելու նպատակով ամերիկյան դպրոցն եմ ուսումնասիրում, որն իմ պարագայում նաև օգնում է ինձ լեզվական բարիերը հաղթահարել :

Շփվու՞մ ես այլազգի դերասանների հետո՞րն է հայ և օտարերկրյա դերասաններիտարբերությունը

Շփվում եմ նրանց հետ, և մենք միասին տարբեր տեսարաններ ենք փորձում պիեսներից, ինչը շատ հետաքրքիր գործընթաց է : Առանձնահատուկ տարբերություն չեմ կարող ընդգծել, քանի որ մասնագիտությունը այնպիսին է, որ, անկախ ազգությունից, բոլորը ընդհանրություններ ունեն, և դա ստեղծագործելու ու արարելու  հատկությունն է :

Ե՞րբ կվերադառնաս հայրենիք

Հայաստան կվերադառնամ դեկտեմբերի վերջին: 

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել