1in.am-ը գրում է.
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը տեսագրության միջոցով իր դիմումի մեջ վստահություն է հայտնել, որ Մոսկվան «քաղաքական ճնշում» է գործադրում Եվրամիության արևելյան հարևանների վրա, հաղորդում է Ria Novosti-ն:
Մերկելի կարծիքով` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից Ուկրաինայի հրաժարվելը վկայում է Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշման մասին: «Ռուսական կողմը ենթադրում է, որ Եվրամիությանն անդամակցությունն ուղղված է Ռուսաստանի դեմ: Դա այդպես չէ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Մերկելը նշել է, որ Ուկրաինայի վերոնշյալ որոշումը կփոխի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի օրակարգը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_232528.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել