Tert.am-ը գրում է.
Հայերը ռուսամետ են. այդ են վկայում «Սոցիոմետր» սոցիոլոգիական ընկերության հարցումներն` սկսած 1990 թվականից:
Այս մասին Tert.am-ին հայտնած Ահարոն Ադիբեկյանը բացատրեց, որ ՀՀ քաղաքացիների «մետության» հարցումները արել է, որպեսզի ըստ այդմ կառուցվեն տարբեր համապետական ընտրություններին իրենց դիմած տարբեր թեկնածուների՝ պատգամավորական և նախագահական, արտաքին քաղաքական ուղեցույցերը:
«Բոլոր հարցումներում առաջին տեղում եղել է Ռուաստանը, երկրորդ տեղում ժամանակին ԱՄՆ-ն էր, հետո՝ Եվրոպան, հետո՝ Պարսկաստանը: Հիմա երկրորդ տեղ է բարձրացել Եվրոպան, երրորդ տեղ՝ Պարսկաստանը, չորրորդ տեղ՝ Միացյալ Նահանգները»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Այս համատեքստում նա առաջարկեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ներկայում Ռուսաստանում բնակվում է մոտ 1, 5 միլիոն հայ, ովքեր տարեկան 3 մլրդ. դոլար են ուղարկում Հայաստան:
«Այդ 3 մլրդ. դոլարը բավարարում է ամեն յոթերորդ ընտանիքին, և պարզ է, որ դա Հայաստանում սոցիալ-քաղաքական դաշտ է ստեղծում, որ մարդիկ ավելի կողմնակից լինեն Ռուսաստանին, որը կերակրում է Հայաստանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ