Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում այսօր Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր ԲԿՄԱ-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հանդիպմանը մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվեց 59-րդ րոպեին: Յուրան «Զենիթի» հետ խաղում վնասվածք էր ստացել և, ամենայն հավանականությամբ, փոխարինման պատճառն այն էր, որ հարձակվողը դեռ լիովին չէր ապաքինվել և լավագույն մարզավիճակում չէր:
Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արաս Օզբիլիսը, հանդիպումն սկսեց պահեստայինների նստարանին նստած և խաղադաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/sport/2013/11/23/spartak-bkma/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել