1in.am-ը գրում է.
Համաձայն Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծած փաստաթղթերի` ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավարությունն ամեն կերպ ձգտել է պահպանել հետախուզության մեջ իր գերիշխող դերը: Գերատեսչության փաստաթղթերից պարզ է դառնում, որ ԱԱԳ-ն մտադիր էր անընդհատ ընդլայնել իր հնարավորությունները տեղեկություն հավաքելու համար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
ԱԱԳ-ի մարտավարության զարգացման գործունեությունը` քառամյա շրջանով, ընդունվել է 2012-ին: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում օգտագործել գաղտնալսման և տեղեկություններ հավաքող տեխնոլոգիաները:
5 էջանոց փաստաթղթում նշվում է նաև, որ ամերիկյան գործող օրենսդրությունը չի համապատասխանում ԱԱԳ-ի կարիքներին` ավելի զանգվածային լրտեսություն իրականացնելու համար:
Փաստաթղթում նշված ԱԱԳ-ի այլ նպատակներից էր կիբեռտարածությունում հաղթանակը` բոլոր հակառակորդների նկատմամբ և ցանկացած ժամանակ ցանկացած մարդու ցանկացած տեղում գտնվելու մասին տեղեկություն ստանալու հնարավորությունը: Գործակալությունը նաև ծրագրել է գաղտնազերծել և շրջանցել գաղտնագրերը, որոնցով պաշտպանված է տեղեկատվությունը: