1in.am-ը գրում է.

Պակիստանի հյուսիս-արևմուտքում առևանգել են մասնավոր դպրոցի չորս ուսուցչի, որոնք մասնակցել են երեխաներին պոլիոմելիտի դեմ պատվաստման արշավին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին: Նրանց առևանգել են Աֆղանստանի հետ սահմանակից Բարա շրջանում:

Նման հարձակումները հազվադեպ չեն Պակիստանում, քանի որ թալիբները կարծում են, որ ցանկացած պատվաստում արևմտյան աշխարհի դավադրություն է՝ ուղղված մուսուլման երեխաների ստերիլիզացմանը:

Պակիստանը այն երկրներից մեկն է, որոնցում պոլիոմելիտը շարունակում է լուրջ հիվանդություն մնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել