Շանթ Հարությունյանի հետ միասին «Նուբարաշեն»-ում է ևս մեկ կալանավոր. Փաստաբանն է միջնորդելPanorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի հետ դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի նաև մյուս կալանավորվածը` Անուշավան Գրիգորյանը, որն արդեն տեղափոխվել է «Նուբարարշեն» հոգեբուժարան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան, հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Շանթ Հարությունյանը ևս «Նուբարաշեն» հոգեբուժարանում դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվում: 

Եթե Հարությունյանի դեպքում այդպիսի փորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմինը, ապա Անուշավան Գրիգորյանի դեպքում, միջնորդություն ներկայացրել է հենց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել