Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ևս տեսել է nrnak.com կայքում տեղադրված տեսանյութը և մեկնաբանությունը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տարածքը պարսպապատել և սեփականացրել է՝ նոր դղյակի հիմք գցելով, իսկ բլուրը դարձրել է ավազահանք և հատուկ տեխնիկայով այնտեղ քանդման աշխատանքներ է կատարում:
«Եռաբլուր պանթեոնի» տարածքում որևէ շինարարական աշխատանք ուղղակի բառացում եմ: Խոսքը ապօրինի շինարարության մասին է, որը կապված չէ զուտ Պանթեոնի համար հետ կապված ինչ-ինչ շինարարական աշխատանքներ տանելու հետ: Ընդհանրապես չգիտեմ էլ՝ կա՞ նման նախագիծ, թե ոչ: Նայել եմ այդ տեսանյութը, որտեղ մթության մեջ ինչ-որ պարսպի կողքով գնում են ու անհասկանալի է, չեմ կարող ասել անգամ, թե ինչ պարսպի կողքով են գնում»,-ասաց Արթուր Գևորգյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ