1in.am-ը գրում է.

Ընթացիկ գնահատականների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ստրկության մեջ կարող է գտնվել մինչև 6 հազար մարդ: 40 ոստիկան մասնագետներ փորձում են բացահայտել գաղտնիքը՝ ի՞նչն է թույլ տալիս ժամանակակից ստրկավաճառներին այդքան երկար ժամանակ մարդկանց պահել անմարդկային պայմաններում, երբ կապի ժամանակակից միջոցները թույլ են տալիս ահազանգել վտանգի մեջ հայտնվելու մասին: 

Սքոթլանդ-Յարդի մասնագետ Սթիվ Ռոդհաուսն ասում է, որ գերված կանայք ենթարկվել են «ուղեղների շարունակական լվացման», բացի այդ՝ զոհերն ու ագրեսորները հասարակության աչքում ընկալվել են որպես նորմալ ընտանիքներ:

Հիշեցնենք, որ Մալայզիայի 69-ամյա քաղաքացին, Իռլանդիայի 57-ամյա քաղաքացին ու 30-ամյա բրիտանուհին, որն ամբողջ կյանքն անցկացրել է ստրկական պայմաններում, ազատվել են նոյեմբերի 21-ին այն բանից հետո, երբ իրենց վիճակի մասին գաղտնի հայտնել են սոցիալական աշխատակիցներին: Ներկայում ազատված կանանց վտանգ չի սպառնում: Ենթադրյալ ստրկատերերը կալանավորվել են, հայտնում է The Independent-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել