Life.panorama.am-ը գրում է.

Սոնա Շահգելդյանին կարելի է շնորհել հայկական շոու բիզնեսի աստղային պատերազմների թագուհի տիտղոսը: Սոնան աստղային մենամարտի է հրավիրում նրան, ով կհամարձակվի իրեն խեթ նայել կամ մի թեթև քննադատել,-գրում է «Ե՞ս yes» ամսագիրը:
2010թ.-ին, երբ Սոֆի Մխեյանը ճանաչվեց տարվա լավագույն երգչունի, Սոնան, մայրը, մորաքույրը (դոնը) ու ընդհանրապես Շահգելդյան տոհմն ու տոհմի երկրպագուները համոզված էին, որ Սոնայից լավը չկա: Նա այդ տարի մեծ աշխուժություն էր ցուցաբերել, երգել էր, տեսահոլովակ նկարահանել, երգերով համերգ կազմակերպել, մի քանի երգով էլ մասնակցել էր «Նոր ալիք» մրցույթին և հաղթել: Բայց ազգային մրցանակաբաշխության գաղտնի հանձնաժողովն այդ լավագույնի տիտղոսը չշորհեց Սոնային:

Տարվա երգչուհի դարձավ Սոֆի Մխեյանը և հավանաբար րոպեներ անց փոշմանեց: Նրան հրով ու սրով դիմավորեց Սոնայի ընտանիքը և իրենց վերաբերմունքը ի ցույց դրեցին ի լուր լրատվամիջոցների: Ի դեպ, մինչև այսօր երկու երգչուհիների մեջ չհայտարարված սառը պատերազմ է:
Սոնայի ամենավերջին պատերազմը ընթանում էր լուսանկարիչ Արթուր Վարդանյանի հետ (paparazzi Արթուր): Բանն այն է, որ Արթուրը սխալմամբ ֆեյսբուքի էջում քոմենթ էր գրել Սոնայի նոր «Հարսի շոր» երգի և տեսահոլովակի մասին.
«Չգիտեմ, սա մենակ ես եմ զգում, թե՞ Սոնայի ձայնը հարմար չի սենց երգերի համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ