Համեստ տվյալներ ունեցող կանանց խորհուրդ ենք տալիս չհուսահատվել, չէ՞ որ բազմաթիվ միջոցներ կան տեսողականորեն մեծացնելու համար կուրծքը:

Մանր պրինտ

Միջոցներից մեկն է մանր ծաղկային նախշերով բլուզներ և զգեստներ կրելը: Հիմնականում փոքր կրծքով կանայք ունենում են եռանկյունաձև կառուցվածք, այսինքն`ներքևը մի-փոքր ավելի ծանր է վերևից: Դա շտկելու համար նախընտրություն տվեք մանր պրինտով բլուզներին, որոնք կարող եք համադրել միատոն տաբատների և կիսաշրջազգեստների հետ:

Գծեր

Եթե համադրեք հորիզոնական բազմագույն գծերով ջեմպերը մուգ տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ, ապա կուրծքն ավելի մեծ կերևա:

Դետալներ

Ցանկացած խոշոր դետալ կրծքի վրա կարող է այն ավելի մեծ դարձնել:

Ծալաբոլորքներ

Նրբագեղ ծալաբոլորքները ծավալ կհաղորդեն կրծքին, միայն թե պետք չի ընտրել հսկայական չափսեր:

Նրբագեղ զարդեր

Կուրծքը տեսողականորեն կարող են մեծացնել նաև զարդերը: Որպեսզի կուրծքն ավելի մեծ երևա, կրեք բարակ վզնոցներ` նուրբ զարդերի ֆոնին կուրծքն ավելի մեծ է երևում:

Ընդարձակ շարֆ

Սա ևս մեկ միջոց է կուրծքը տեսողականորեն մեծ ցույց տալու համար:

Լայն գոտի

Լայն գոտին, հատկապես լայն կիսաշրջազգեստի հետ, կարող է «ավազե ժամացույցի» հիանալի սիլուետ կերտել և տեսողականորեն մեծացնել կուրծքը:

Վառ գույներ

Մուգ գույները տեսողականորեն փոքրացնում են կառուցվածքը, ուստի եթե ցանկանում եք, որ կուրծքն ավելի մեծ երևա, ընտրեք վառ և լուսավոր գույներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել