Իրոք, սպանին-թողին էս լեզվի թեմայով: Մարդու համբերությունը մեկ-մեկ հատում է: Ուրեմն լսեք ուշադիր, ասում եմ շատ հանգիստ՝ առանց գոռալու: Վստահ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ հանուն հայերենի որպես միակ պետական լեզու կարգավիճակի պահպանման պատրաստ են իրենց կյանքն էլ զոհեն: Ու այդ մարդկանց քանակը ֆեյսբուքյան իմ ընկերների շրջանակում հենց հիմա կորոշվի լայքերի քանակով: Ես անձամբ պատրաստ եմ ընդհուպ մինչեւ կյանքիս գնով դիմադրել հայերենի` այդ կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների դեմ: Համարում եմ այդ կարգավիճակի փոփոխությունը հավասարազոր թուրքի կողմից սահմանն անցնելուն: Միգուցե այնքան էլ շատ չեն մարդիկ, որոնք նույն զգացողության կրողներն են, բայց վստահ եմ, որ հանուն հակառակի ոչ ոք պատրաստ չէ կյանք տալ՝ նույնիսկ այդ թեմայով ամբախ-զամբախ դուրս տվողներից: Ու քանի դեռ այդպես է, ուրեմն ուժը մեր կողմն է: Խնդրում եմ լայքել միայն նրանց, ովքեր կարող են ամենայն պատասխանատվությամբ ու հանգստությամբ ընդունել, որ պատրաստ են հանուն հայերենի ներկա պաշտոնական կարգավիճակի դիմաադրել ընդհուպ մինչեւ կյանքի եւ մահվան սահման: Հ.Գ. Միակ բացառությունը հայերենի` որպես միակ պետական լեզվի կարգավիճակի ինձ համար կարող է լինել Հայաստանում բնակվող եւ սեփական պետություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների լեզուներին այս կամ այն պաշտոնական կարգավիճակ տալը՝ քրդերեն, ասորերերեն: Մնացածն՝ ինչպես արդեն ասեցի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10202599576734870?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել