Panorama.am-ը գրում է.
Նոյեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության եզրափակիչը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության ֆուտբոլային թիմերը:
Դժվարին մրցաշարի նախընտրական փուլերը հաջողությամբ հաղթահարած թիմերի վճռորոշ հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, պարզապես ֆուտբոլասերներ:
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում համառ ու անզիջում պայքար էր ծավալվել: Թիմերը լրջորեն էին պատրաստվել եզրափակիչ խաղին և ցուցադրեցին թե ֆիզիկական, թե տեխնիկատակտիկական, թե խաղային բարձր պատրաստականություն: Երկու ուժայինների ուժերը հավասար էին, և թիմերը խաղադադարի գնացին «չոր դարպասներով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ